Ի՞նչ պատիժ է նախատեսված մեքենան ալկոհոլի ազդեցության տակ վարելու համար

Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, և զանցանքը չի պարունակում , ապա տուգանվում է 100 հազար դրամի չափով: Այս դրույթը ամրագրված  է վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում:

Իսկ եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, ապա նա կտուգանվի 200 հազար դրամի չափով, իսկ եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, ապա նա 1 տարով կզրկվի վարորդական իրավունքից:

Սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելու համար վարորդը կտուգանվի 200 հազար դրամի չափով:

Նշված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում անձը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվում է մեկ տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել