Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ հայերի Ցեղասպանության հիշանատկության օր կմտցվի Ֆրանսիայի օրացույցի մեջ: Այս մասին տեղեկանում ենք rusarminfo.ru կայքից:
«Սա մեր պայքարն է արդարության և ճանաչման համար, մենք պայքարում ենք և կավելացնենք Ցեղասպանության օրը հանրապետական օրացույցի մեջ: Ֆրանսիայի Ազգային ժողովը այդ հարցի վերաբերյալ քննարկումներ կանցկացնի առաջիկա ամիսներին»,-նշել է Ֆրանսիայի նախագահը:
Նշենք նաև, որ նախագահ Մակրոնը կմասնակցի նաև Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին, որը կանցկացվի 2018 թվականի հոկտեմբերին, Երևանում: