Մինչև հուլիսի 15-ը բոլոր ծխախոտների տուփերը սարսափազդու նկարազարդումներ կունենան

Առանց սարսափազդու նկարներով ծխա[ոտները, որոնք չեն համապաասխանում ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին և շուկայում են հայտնվել են մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը՝  խանութներում կմնան ﬕնչև իրենց վերջնական սպառումը։

Այս մասին Իրավաբան.net-ի հարցմանը պատասխանում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Հայաստանում սարսափազդու նկարներով ծխախոտները կվաճառվեն ոչ միայն ԵԱՏՄ, այլ նաև 3-րդ երկրներից ներմուծվելու դեպքում։ Տեղական արտադրողները ևս կենթարկվեն տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Այսպիսով, տեղական ընկերությունները պարտավոր կլինեն փոխել իրենց կողմից արտադրվող կամ ներմուծվող ծխախոտի տուփերը։ Մեր այն հարցին, թե հնարավոր է սրա արդյունքում ծխախոտի գնի բարձրացում նկատվի՝ նախարարությունը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ նման իրավիճակում ծխախոտի գնի բարձրացման փաստեր չեն արձանագրվել:

ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի համաձայն ծխախոտի տուփերի վրա նման նկարները պետք է լինեն ինչպես առջևի, այնպես էլ հետևի մասերում, տուփերի վրա անհրաժեշտ է նաև նախազգուշացնող գրառուﬓերի առկայությունը։

Նշենք, որ մինչև 2018 թվականի հուլիսի 15-ը ազգային օրենդրությանը համապատասխան արտադրված/ներմուծված ծխախոտային արտադրանքի շուկայում գտնվելու պայմանները ներկայացված են ԵԱՏՀ կոլեգիայի 2015 թ. մայիսի 12-ի N53 որոշմամբ:

Հիշեցնենք, որ ծխախոտի տուփերի վրա սարսափազդու նկարների պարտադիր առկայության մասին ԵԱՏՄ ՏԿ-ն ԵԱՏՄ ամբողջ տարածքում ուժի ﬔջ է մտել դեռևս 2016 թվականի մայիսի 15-ից, սակայն վերջինիս կիրարկումն ապահովող և անցումային դրույթներ սահմանող ԵԱՏՀ 2017թ․ նոյեմբերի 7-ի N144 որոշման համաձայն` ՀՀ համար որպես անցումային ժամանակաշրջան հաստատվել է 2018 թվականի հուլիսի 15-ը։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել