ՀՀ տարածքից դուրս ապրող ՀՀ քաղաքացիների ամուսնության կարգը

Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ամուսնությունը կնքվում է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում։ Օտարերկրյա քաղաքացիների` Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետությունների հյուպատոսական հիմնարկներում կնքված ամուսնությունը Հայաստանի Հանրապետությունում վավերական են փոխադարձության պայմաններով։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև ամուսնությունները և Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնությունները, որոնք կնքվել են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:
Օտարերկրյա քաղաքացիների միջև Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունները, եթե պահպանվել է այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս կնքված ամուսնությունների անվավերությունը որոշվում է այն օրենսդրությամբ, որը կիրառվել է ամուսնությունը կնքելիս։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց միջև ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

Օտարերկրյա քաղաքացիների միջև ամուսնալուծությունը, որը կատարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս` պահպանելով այն պետության օրենսդրությունը, որի տարածքում դրանք կնքվել են, Հայաստանի Հանրապետությունում վավեր են հյուպատոսական օրինականացման առկայության դեպքում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել