Մահվան գրանցման վայր

Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցման ենթակա են քաղաքացիական կացության հետևյալ ակտերը`

1) ծնունդը.

2) ամուսնությունը.

3) ամուսնալուծությունը.

4) որդեգրումը (դստերագրումը).

5) հայրությունը որոշելը.

6) անունը փոխելը.

7) քաղաքացու մահը:

Հաշվի առնելով, որ քաղաքացու մահը կարող է տեղի ունենալ տարբեր վայրերում՝ օրենքներով կարգավորվող իրավահարաբերությունների շարքում հստակ կարգավորում է ստացել նաև քաղաքացու մահվան պետական գրանցման վայրը: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մահվան պետական գրանցումն իրականացնում է մահացածի վերջին բնակության վայրի, մահը վրա հասնելու վայրի, մահացածի դիակի հայտնաբերման կամ մահվան մասին փաստաթուղթ տված կազմակերպության գտնվելու վայրի ՔԿԱԳ մարմինը:

Պայմանավորված նրանով, որ մարդու մահը կարող է վրա հասնել նաև տրանսպորտային միջոցում՝ դրա շարժման ընթացքում, և այդ դեպքում հնարավոր է առաջանա «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի կիրառման անհնարինություն կամ անորոշություն՝ օրենսդիրը հստակ սահմանել է այդ դեպքերում մահվան պետական գրանցումը կատարելու վայրը: Մասնավորապես՝ եթե մահը վրա է հասել տրանսպորտային միջոցում՝ ուղերթի ժամանակ, ապա մահվան պետական գրանցումը կարող է կատարել այն տարածքի ՔԿԱԳ մարմինը, որտեղ մահացածն իջեցվել է տրանսպորտային միջոցից («Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մաս):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել