Հաղորդման համաձայն՝ քաղաքացուն 3 օր ապօրինի պահել են Կապանի ՌՈ-ում՝ արգելելով ազատ տեղաշարժվել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների առթիվ: Այս մասին տեղեկանում ենք հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից:

Քրեական գործ է հարուցվել Երևանի բնակիչ Հ. Մ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հայտնել է, որ իր վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով նախաքննության ընթացքում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն իրեն 3 օր ապօրինի պահել են Կապանի ռազմական ոստիկանության հերթապահ մասում` այդ ընթացքում արգելելով ազատ տեղաշարժվել, նստել և քնել:

Նկատի ունենալով, որ հիշյալ նյութերում առերևույթ առկա են ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հանցակազմի հատկանիշներ, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել դատախազություն` քննչական ենթակայության հարցը լուծելու նպատակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել