Օքսֆորդի համալսարանը կանանց ավելի շատ ժամանակ է հատկացնում քննությունների հանձնման համար

The telegraph-ը հայտնում է, որ Օքսֆորդի համալսարանում քննություններին հատկացվող ժամանակը ավելացվել է այն նպատակով, որպեսզի կանայք հնարավորություն ունենան բարելավել ցածր գնահատականները։

Մաթեմատիկայի և համակարգչային առարկաների քննություններ հանձնող ուսանողներին 2017-ի ամռանը հատկացվել է 15 լրացուցիչ րոպե, քանի որ դասախոսները վստահ են, որ իգական սեռի դիմորդները ավելի հակված են ճնշված զգալ ժամանակի սահմանափակությունից։ Հարցերի երկարությունն ու բարդությունը չեն փոփոխվել։

Նման քայլի համալսարանն առաջին անգամն է դիմել։ Նախորդ տարիներին բարձր գնահատականներ ստացած տղաների տոկոսային հարաբերությունը երկու անգամ բարձր էր աղջիկներիից և 2016-ին քննական հանձնաժողովը առաջարկել է փոփոխություններ մտցնել՝ կանանց գնահատականները բարելավելու նպատակով։

Պատրաստեց Վիկտորիա Բադալյանը
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել