Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատար

Հայաստանի դատարանների նախագահների խորհրդի նախագահ Արման Մկրտումյանի որոշմամբ, Ռուբեն Վարդազարյանը նշանակվել է նոր ձևավորված Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 21.12.2017թ. ընդունված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-34-Ն ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը եւ ղեկավարվելով ՀՀ դատական օրենսգրքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝

Որոշում եմ

1. Ռուբեն Վարդազարյանին նշանակել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 26-ից», – նշված է որոշման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել