Տրանսպորտային միջոցները հաշվառելու և հաշվառումից հանելու կարգ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված (ռեզիդենտ) օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչություններին, դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպություններին և հյուպատոսական հիմնարկներին (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություն) պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում են ներկայացուցչությունների անվանմամբ և հաշվառումից հանվում ՀՀ ոստիկանության կողմից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա: Այս մասին տեղեկանում են արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից:

Դիվանագիտական գործակալներին պատկանող տրանսպորտային միջոցները հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում են ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա, իսկ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմերի այլ անդամներին պատկանող տրանսպորտային միջոցները՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության հայտի հիման վրա՝ փոխադարձության սկզբունքով:

Տրանսպորտային միջոցը հաշվառելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1. տրանսպորտային միջոցի հաշվառման հայտ երեք օրինակից,

2. մաքսային հայտարարագրի կամ առքուվաճառքի պայմանագրի պատճենը երեք օրինակից,

3. ներկայացուցչության անձնակազմի անդամի տրանսպորտային միջոցի հաշվառման դեպքում ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի պատճենը երեք օրինակից:

Տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն, ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1. տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու հայտ երեք օրինակից,

2. տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճենը,

3. տ/մ հաշվառումից հանելու հիմքը երեք օրինակից (առքուվաճառքի կամ նվիրատվության պայմանագիր, արտահանման դեպքում՝ մաքսային մարմինների թույլտվություն և այլն),

4. ներկայացուցչության անձնակազմի անդամի տրանսպորտային միջոցը հաշվառումից հանելու դեպքում ԱԳՆ-ի կողմից տրված վկայականի պատճենը երեք օրինակից:

Տրանսպորտային միջոցի հաշվառումը և հաշվառումից հանելը վերջնականապես իրականացնում է ՀՀ ոստիկանությունը :

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել