Հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակելու պայմանները և ժամկետը

<<Պետական կենսաթոշակների մասին>> ՀՀ օրենքի համաայն՝ հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հաշմանդամ ճանաչված անձին, եթե հաշմանդամություն սահմանելու կամ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու ժամանակ անձն ունեցել է հետևյալ աշխատանքային ստաժը.

Տարիքային խումբը

Աշխատանքային ստաժը` օրացուցային տարիներով

մինչև 23

2 տարի

23 – 26

3 տարի

26 – 29

4 տարի

29 – 32

5 տարի

32 – 35

6 տարի

35 – 38

7 տարի

38 – 41

8 տարի

41 – 44

9 տարի

44-ից բարձր

10 տարի

Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամ ճանաչված անձին հաշմանդամության աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է անկախ աշխատանքային ստաժից:

 Հաշմանդամության կենսաթոշակը նշանակվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել