«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին Կառավարությանը նախագիծ է ներկայացրել Առողջապահության նախարարությունը։Գործադիրը հարցը կքննի հունվարի 18-ին կայանալիք հերթական նիստի ընթացքում։
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է վերացնել առողջապահության ոլորտի իրավական ակտերի և ՀՀ Սահմանադրության դրույթների միջև առկա հակասությունները, սահմանել անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, օրենքով կարգավորել Համընդհանուր լաբարատոր ցանցի վերաբերյալ հարաբերությունները:
Նախագծով առաջարկվում է գործող օրենքում կիրառվող «առողջապահական պետական նպատակային ծրագրեր» հասկացությունը փոխարինել «բնակչության առողջության պահպանման և բարելավման ծրագրեր» բառերով, սահմանելով նաև այդ ծրագրերի իրավական բովանդակությունը:
Նախագծով սահմանվում է ՀՀ-ում անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը, որով անվճար հիմնական բժշկական ծառայությունների թվին են դասվում.
1) վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդությունների բռնկումների (համաճարակ) ժամանակ բժշկական օգնությունն ու սպասարկումը,
2) ռազմական գործողությունների արդյունքում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
3) ճառագայթային զանգվածային ախտահարումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
4) արտակարգ իրավիճակներում տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
5) քիմիական զանգվածային թունավորումների ժամանակ տուժած անձանց բժշկական օգնությունն ու սպասարկումը,
6) իմունիզացիայի ազգային օրացույցի շրջանակներում իրականացվող իմունային կանխարգելումը