Կալիֆոռնիայում առատ տեղումներից առաջ եկած սողանքները ավերել են Մոնթեսիթոյի հարյուրավոր տներ և բնակիչներին զրկել տները լքելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Փրկարարները, հաղթահարելով ցեխի հաստ շերտի պատնեշը, դուրս են բերել 100 տների բնակիչների: Անցած ամիս Մոնթեսիթոյի անտառներում աննախադեպ հրդեհների հետևանքով բազմաթիվ ծառեր էին այրվել, ինչի արդյունքում անձրևներից փափկած հողը պահող ոչինչ չի եղել և այն սահել է դեպի բնակելի տարածք՝ անցնելով տների միջով կամ ամբողջովին ծածկել դրանք:
Տեղի իշխանությունները մարդկանց կարգադրել էին էվակուացնել տարածքը, սակայն նրանց ընդհամենը 15 տոկոսն է հեռացել:
Մոտ 8000 հեկտար տարածություն փակ է երթևեկության համար, որտեղ դեռ հարյուրավոր մարդիկ չեն կարողանում հեռանալ իրենց տներից: Առաջինն օգնության հասած ավելի քան 500 կամավորներ շարունակում են որոնողական աշխատանքները՝ կենտրոնանալով այն տարածքների վրա որտեղ ամենից շատ են անհայտ կորած անձինք: