Խուլիգանություն Վայոց ձորում՝ զենքի գործադրմամբ. 6 անձ ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում` պարզելու Շատին գյուղում հունվարի 7-ին մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի հանգամանքները. 6 անձ ձերբակալվել է:

2018թ. հունվարի 7-ին՝ ժամը 16:15-ին, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել առ այն, որ «կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Շատին գյուղի բնակիչ Դ.Մարտիրոսյանը:

Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դ.Մարտիրոսյանը նշված մարմնական վնասվածքն ստացել է նույն օրը` Շատին գյուղի «Հոստուն» կոչվող թաղամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ  Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քերական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի  258-րդ հոդվածի 4-րդ մասով։

Իրականացվում են անհրաժեշտ  քննչական և օպերատիվ որոնողական միջոցառումներ՝ պարզելու միջադեպի շարժառիթը, մասնակից անձանց շրջանակը, անհատականացվում նրանցից յուրաքանչյուրի գործողությունները։ 6 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել