Հնդկաստանի հյուսիսարևելյան շրջանում այսօր 5.5 մագնիտուտ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել Հնդկաստանի և Մյանմայի սահմանին՝ Հնդկաստանի Մանիպուր նահանգի մայրաքաղաք Իմփհալից արևելք ընկած շրջանում:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իմփհալից 81 կմ հեռավորությամբ: Ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով 10:47-ին:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Ցնցումների ինտենսիվությամբ երկրաշարժը գնահատվում է որպես կործանարար:
Հիշեցնենք, որ Հնդկաստանում հունվարի 5-ին սողանքներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով 11 մարդ է զոհվել: