Ավազակային հարձակում Երևանում. 3 հոգի ձերբակալվել է

Հունվարի 4-ին՝ ժամը 00.50-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «Փակ Շուկայի» մոտ 3 հոգի հարձակվել են մի քաղաքացու վրա և դանակի սպառնալիքով գողացել 2 բջջային հեռախոս, գումար և լիցքավորիչ: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանությունից:

Մեկնած օպերատիվ խմբին քաղաքացին հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 00.30-ին, Մաշտոցի պողոտայի և Գրիգոր Լուսավորիչ փողոցի գետնանցումում 3 անհայտ անձ հարձակվել են իր վրա և դանակի սպառնալիքով հափշտակել «Սամսունգ» և «Վիկո» տեսակի բջջային հեռախոս, հեռախոսի լիցքավորիչ, տղամարդու օծանելիք և դրամապանակ:

Իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ ոստիկանության ծառայողները պարզել են նշված արարքը կատարողների ինքնությունները:
Հունվարի 4-ին՝ ժամը 14:00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ և Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները Խանջյան փողոցից բերման են ենթարկել 1987 թ. ծնված Հայկ Խանգելդյանին, 1992 թ. ծնված Հարություն Սագիյանին, 1982 թ. ծնված Սամվել Պողոսյանին և 1988 թ. ծնված Գառնիկ Անդրեասյանին՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:
Հ.Խանգելդյանը, Հ.Սարգիյանը և Գ.Անդրեասյանը ձերբակալված են:
Ս.Պողոսյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Ձեռնարկվում են միջոցառումներ հափշտակվածը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել