Գտել է քաղաքացու կորցրած բանկային քարտը և կանխիկացրել մոտ 6 հարյուր հազար դրամ. գործը դատարանում է

Քրիստինե Խ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2017 թվականի օգոստոսի 22-ին ժամը 11-ի սահմաններում Սուրենավան գյուղի կենտրոնում գտնվող խանութից գտնելով նույն գյուղի բնակիչ Էդիկ Ա.-ի կորցրած «ՎՏԲ-Հայաստան Բանկ>»-ի աշխատավարձի քարտը և դրա գաղտնաբառը նույն օրը  նշված բանկային քարտով երեք անգամ ապօրինի, բանկոմատի միջոցով և Էդիկ ԱԱ.-ի աշխատավարձի քարտի հաշվեհամարից կանխիկացրել է ընդհանուր 204.000 դրամ գումար: Այնուհետև նույն օրը ժամը 14:13-ից մինչև 16:18-ն ընկած ժամանակահատվածում Քրիստինե Խ.-ն նշված բանկային քարտով 2-րդ անգամ է գաղտնի հափշտակել ընդհանուր 200.000 դրամ գումար:

Դրանից հետո Քրիստինե Խալաթյանը տաքսի ավտոմեքենայով գնացել է քաղաք Արարատ և էլի երեք անգամ բանկոմատի միջոցով,  Էդիկ Ա.-ի աշխատավարձի քարտի հաշվեհամարից կանխիկացրել է 225.000 ՀՀ դրամ գումար:

Քրիստինե Խ.-ին մեղադրանք է առաջադրվել է քրեական իևենսգրքի 177  հոդվածի Մաս 2-ի 2 և 3 կետերով (խոշոր չափերի գողություն՝ պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Գործը քննվում է Արարատի և Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահող դատավորը Գագիկ Սարգսյանն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել