Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարության հավանությանն է ներկայացրել կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ամրացված Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց 3 հացեում գտնվող շենքի օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.35 հեկտար հողամասից 5 300 000 ՀՀ դրամ գնահատված արժեքով, 0.21850 հեկտար մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնելու և նվիրաբերելու մասին որոշման նախագիծը:
Բայց պայմանով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը նվիրաբերված հողամասում շուկա կկառուցի: