Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Թուրքիայում աշխատանքից հեռացվել, այնուհետև ձերբակալման հրաման է արձակվել 107 ուսուցչի համար: Այս մասին հայտնում է Cumhuriyet.com լրատվական կայքը:
Անկարայի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակներում 107 ուսուցչի նկատմամբ ձերբակալման որոշում ընդունելուց հետո արդեն ձերբակալվել են 51 ուսուցիչ։
Ձերբակալվածները մեղադրվում են ահաբեկչական կառույցի անդամ լինելու կամ ահաբեկչական կառույցին ֆինանսավորելու մեջ։