Կոչ եմ անում երիտասարդներին ընդունել ՊՆ առաջարկությունը. պատգամավոր

Ազգային ժողովի  պատգամավոր Կարեն Ավագյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում կոչ արեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի դեմ պայքարող երիտասարդներին ընդունել պաշտպանության նախարարության առաջարկն ու մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին:

Ավագյանի խոսքով՝ նա կոչ է արել ուսանողներին մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին, որ կարողանան գտնել այն հարցերի լուծումները, որոնց պատճառով իրենք հացադուլ են անում:

Լրագրողներից մեկի հարցին, թե ինչո՞ւ պատգամավորը չի հանդիպում ուսանողների հետ, նա պատասխանեց.«Չեմ հասկանում ձեր հարցը, կլինի՞ ես որոշեմ, ոչ թե դուք ինձ ուղղորդեք։ Ես պատգամավոր եմ և իմ գործունեությանը հստակ եմ տիրապետում», ասել է նա՝ հավելելով, որ եթե դրա կարիքը լինի և նրա հորդորով այդ մարդիկ կդադարեցնեն այդ պրոցեսները, ապա նա  կխոսի:

Հիշեցնենք, որ  Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 15-ին, «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունեց: Նախագծին կողմ է քվեարկել 86 պատգամավոր, դեմ` 6:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել