ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում` նոյեմբերի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Ծովի մակերևույթից 2000 մ և ավելի բարձրության վրա գտնվող լեռնային գոտիներում և լեռնանցքներում հնարավոր են տեղումներ ձյան տեսքով: 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում՝
Նոյեմբերի 10-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի նոյեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 17.50C (2001 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -6.50C (1973 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 6.40C
ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ: