Որո՞նք են Հայաստանում առանց իրավական հիմքի մնալու հետևանքները

ՀՀ կարող են մուտք գործել վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում նշում է փաստաբան Մարիամ Զադոյանը:

Ինչպե՞ս մուտք գործել Հայաստանի Հանրապետություն:

 ՀՀ մուտք գործելու համար անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

  • Մուտքի վիզա,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ:

Նշված պահանջները չեն վերաբերում ՀՀ-ում ապաստան հայցելու նպատակով երկիր ժամանող անձանց:

 Այս հարցը կարգավորվում է «Օտարերկրացիների մասին»  օրենքի 6-րդ հոդվածով:

Որքա՞ն ժամանակով է տրվում ՀՀ մուտքի վիզան:

ՀՀ մուտքի վիզան տրվում է մեկանգամյա մուտքի համար՝ ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով: Այն կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 60 օր ժամկետով:

Ինչպե՞ս ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա:

Սիրիայի` ազգությամբ հայ քաղաքացիները կարող են ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա առանց հրավերի: ՀՀ պետական սահմանի անցման կետերում վիզաները տրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանման կողմից:

Սիրիահայերն ազատվում են վիզաների համար վճարումնմներից:

Որո՞նք են Հայաստանում առանց իրավական հիմքի մնալու հետևանքները:

Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով:

Կարգը սահմանված է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 201-րդ հոդվածով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել