Անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության ժամկետը նոր անձնագրում նշելու համար քաղաքացին չպետք է վճարի

Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել.

«ԱՆՁՆԱԳՐՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՎԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆՇՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Այն դեպքում, երբ հին նմուշի անձնագիրը ներկայացվել է փոխանակման օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կամ անձը կորցրել է անձնագիրը և դիմել է նորը ստանալու համար, իսկ անձնագրում օտարերկրյա պետությունում վավերականության նշման ժամկետը (հանրության մոտ ընդունված ելքի վիզա հասկացությունը) դեռ չի ավարտվել, այն փոխանցվում է նոր անձնագրում և քաղաքացին դրա համար առանձին չի վճարում։
Օրինակ՝ հին նմուշի անձնագիրը վավերական է մինչև 2022թ. և անձնագրում առկա է վավերականության նշում մինչև այդ ժամկետով։ Եթե անձնագիրը օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով փոխանակվում է կամ քաղաքացին կորցրել է այն և դիմում է նորը ստանալու համար, մինչև 2022թ. վավերականության ժամկետով նշումը փոխանցվում է նոր անձնագրում և դրա համար քաղաքացին կրկնակի վճարում չի կատարում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել