ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 16-ին, կազմել է 481.31 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.33 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 640.11 դրամ (աճել է 1.79 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 567.52 դրամ (նվազել է 1.39 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (աճել է 0.07 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 266.17 դրամ, ոսկի՝ 20,111.04 դրամ, պլատին՝ 14,561.78 դրամ։
Հոկտեմբերի 16-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: