Ձեր երեխան հնարավոր է, որ մաթեմատիկական կարողություն էլ չունի, բայց «Մաթեմատիկա» առարկան անցնում է: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց Երևանի ավագանու անդամ Անահաիտ Բախշյանը:
Նրա խոսքով՝ որոշ ծնողներ ուղղակի անհիմն մեկնաբանույթուններ են անում դպրոցներում փորձնական ներդրվող «Ազգային երգ ու պար» առարկայի վերաբերյալ, որը անընդունելի է:
«Ուսումնական պլանի մեջ մտած ու հիմնավորված առարկա է: Այդ առարկան անհրաժեշտ է յուրաքանչյուր երեխայի, որպեսզի ինքը իր արմատը չուրանա, չմոռանա, միշտ հիշի՝ որտեղ էլ լինի, ինչ պայմաններում էլ լինի: Այդ առարկան որ դպրոցներում ներդրված է ու դասավանդվում է, ես չեմ տեսել մի երեխա, որ հաճույքով չմասնակցի՝ անկախ նրանից լսողություն, ռիթմ ունի, թե՝ ոչ:
Անահիտ Բախշյանի խոսքով՝ կապ չունի, թե որ առարկայի մասնագետն է առարկան դասավանդում, կարևորը ցանկությունն է:
«Գագիկ Գինոսյանը գիտե՞ք, թե ինչ աղ ու արյուն է դնում այդ գործի մեջ, բոլորին սովորեցնում է, ի՞նչ վատ է: Ես դպրոցներ գիտեմ, որտեղ և պատմության, և ֆիզկուլտուրայի, և դասվարներն են դասավանդում առարկան: Այսինքն, դպրոցի անձնակազմից այն մարդիկ, ովքեր այդ պատասխանատվությունը զգում են և կարող են սովորեցնել՝ սովորեցնում են: Ի՞նչ վատ է որ»,-նշեց նա: