Օդի ջերմաստիճանը դեռ կնվազի. «Հիդրոմետ»

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունից տեղեկացնում են, որ հանրապետության տարածքում` սեպտեմբերի 30-ին,  հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 17-22 մ/վ արագությամբ:

Քամին` արևմտյան՝ 3-8մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի  2-3-ը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին և 4-ին՝ հատկապես գիշերը և երեկոյան ժամերին, հոկտեմբերի 2-3-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի սեպտեմբերի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           31.70C (1972 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               4.90C (1992 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           17.70C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերում բնական էական փոփոխություններ չեն դիտվել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել