Երևանի քաղաքապետարանը «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացել է 407 հեռախոսազանգ

Սեպտեմբերի 11-24-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կենտրոնական աշխատակազմի «Թեժ գծի» հեռախոսահամարներով ստացվել է 407 հեռախոսազանգ: Շաբաթվա սկզբի տվյալներով դրանցից 368-ին տրվել է լուծում կամ սպառիչ պատասխան, մնացած 39 հեռախոսազանգերով բարձրացված խնդիրներն ուսումնասիրման փուլում են, որից հետո կստանան համապատասխան լուծումներ:

Մայրաքաղաքի վարչական շրջաններում նույն ժամանակահատվածում թեժ գծերի հեռախոսահամարներով ընդհանուր առմամբ ստացվել է 177 հեռախոսազանգ, որոնցից 164-ին լուծում է տրվել, իսկ 13-ի դեպքում աշխատանքներն ընթացքում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել