Մանկապարտեզներում ծնողներից պահանջում են միանման ափսեներ գնել

Երևանի ավագանու անդամ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն մի քանի բողոք եմ ստացել, որ տարբեր վարչական շրջանների մանկապարտեզներում ստիպում են ծնողներին միանման սպասք և անկողին բերել։ Եթե դուք դրա հետ համաձայն չեք, մի գնեք դրանք ու պնդեք, որ Ձեզ բավարարում է նախկինում բերված սպասքն էլ, անկողինն էլ։ Եթե կշարունակեն պնդել, դուխով գրողի ծոցն ուղարկեք մանկապարտեզի՝ զոնայի մտածելակերպ ունեցող ղեկավարներին։

Վաղը ես պաշտոնապես կդիմեմ ոլորտի պատասխանատուներին։ Շաատ հուսով եմ, որ սա մեկ կենտրոնից եկած հրահանգ չէ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել