Արման Ժամհարյանը՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակզմի ղեկավար

Սեպտեմբերի 11-ին ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին և աշխատակազմին է ներկայացրել դատարանի նորանշանակ աշխատակազմի ղեկավար Արման Ժամհարյանին:

Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռշտունի Ասիկյանը և դատական կարգադրիչների ծառայության պետ Ռոբերտ Ղազարյանը:

Կարեն Փոլադյանը հույս է հայտնել, որ ՀՀ դատական դեպարտամենտի համապատասխան առանձնացված ստորաբաժանման նորանշանակ պետն իր մասնագիտական գիտելիքների, մարդկային որակների շնորհիվ բարձր պատասխանատվությամբ և մեծ նվիրումով կստանձնի պարտականությունները՝ իր գործառույթներն իրականացնելով հավուր պատշաճի:

Միջոցառման ավարտին՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարը, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի առջև դրված խնդիրների կատարմանը բարձր պատասխանատվությամբ մասնակցելու, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և հատուկ առաջադրանքները որակյալ և բարեխիղճ կատարելու համար շնորհակալագիր է հանձնել նշված դատարանի գրասենյակի պետին, իսկ դատարանի մի քանի աշխատակից արժանացել են դրամական խրախուսման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել