Մատը կտրած դատապարտյալի հետքերով…

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելած Պաշտպանի արագ արձագանքման բաժնի աշխատակիցները հացադուլ հայտարարած մի քանի դատապարտյալներից ու կալանավորներից Պաշտպանին ուղղված 3 դիմում են ստացել: Կալանավորներից մեկին` Արթուր Խաչատրյանին, տեսնել չի հաջողվել, քանի որ նա այդ պահին գտնվում էր դատական նիստի:

Դիմումներից մեկի համաձայն դատապարտյալ Կարեն Թառոյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն «Սևան» կամ «Հրազդան» ՔՀԿ-ներից որևէ մեկը, քանի որ նրա ընտանիքը (կինը և անչափահաս երեխան) գտնվում է սոցիալապես անապահով վիճակում և չի կարող տեսակցել վերջինս «Նուբարաշեն» ՔԿՀ-ում:

Կալանավոր Վարդան Դեմիրճյանն էլ իր դիմում հայտնել է, որ տառապում է հոգեկան հիվանդությամբ և խնդրում է Պաշտպանի միջամտությունը, որ իրեն տեղափոխեն դատապարտյալների հիվանդանոց կամ տեղում համապատասխան բուժօգնություն ցուցաբերեն: Հայտնենք, որ արագ արձագանքման բաժնի աշխատակիցները արձանագրել են, որ Դեմիրճյանի ձեռքերի վրա կան վնասվածքներ, ինչի կապակցությամբ կալանավորը հայտնել է, որ նա ինքնավնասման միջոցով արտահայտել է իր բողոքը:

Իսկ դատապարտյալ Սերոբ Մխիթարյանը խնդրում է Պաշտպանի միջամտությունը այլ խուց տեղափոխելու հարցում, քանի որ վերջինս վախենում է, որ այն խցում, որտեղ կրում է իր պատիժը` իրեն վտանգ է սպառնում:

Պաշտպանին ուղղված երեք դիմումները գտնվում են քննարկման փուլում: Այս մասին հայտնում են ՄԻՊ-ի գրասենյակից:

Նկարը` Ֆոտոլուրի

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել