ՀՀ-ում սեպտեմբերի 1-ին նշվում է Գիտելիքի և դպրության օրը, ուսումնական տարվա առաջին օրը, սակայն այն համարվում է աշխատանքային օր:
Սեպտեմբերի 2-ին 1991թ.-ից նշվում է Արցախի Հանրապետության անկախության օրը. այս օրը Արցախում ոչ աշխատանքային օր է, ՀՀ-ում՝ աշխատանքային:
Սեպտեմբերի 17-ին Հայաստանում կնշվի Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինի Խաչվերացի տոնակատարությունը: Տոնին հաջորդող երկուշաբթի օրը որպես մեռելոց է համարվում և սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը ՀՀ Կառավարության որոշման համաձայն կտեղափոխվի սեպտեմբերի 23-ին` շաբաթ օրը:
Սեպտեմբերի 21-ին ՀՀ-ում նշվում է Անկախության օրը (1991թ.-ից), այս օրը ոչ աշխատանքային է:
Այսինքն, ընդհանուր առմամբ, այս ամսին միայն մեկ տոնական և ոչ աշխատանքային օր կա՝ սեպտեմբերի 21-ը: