Հանրային ծառայողներն ու բարձրաստիճան պաշտոնատար անձիք իրավունք չունեն կատարել վճարովի այլ աշխատանք

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց որոշման նախագիծը, որի համաձայն հանրային ծառայողներն ու բարձրաստիճան պաշտոնատար անձիք իրավունք չունեն կատարել վճարովի այլ աշխատանք:

«Դրանով պայմանավորված՝ էներգետիկայի բնագավառի ընկերություններում, որտեղ այդ անձինք ներկայացված են որպես դիտորդ կամ ներառված են կառավարող խորհուրդներում, մենք նախատեսում ենք, որ նրանք վարձատրություն չեն կարող ստանալ, բնականաբար, ծախսերը, որ առաջանում են նրանց գործունեության հետ կապված, պետք է ծածկվեն արդեն նախահաշվով»,- ասաց Հարությունյանը:

Առարկություններ և հարցեր նույնպես չեղան:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել