«Իրազեկ քաղաքացիների միավորումը» տեսանյութ է հրապարակել վարորդների իրավունքների վերաբերյալ։ Նշվում է, որ ճանապարհային ոստիկանությունը տարեկան դուրս է գրում միլիոնից ավելի տուգանքներ, որոնց մի մասն անտեղի է: Տեսանյութում ներկայացվում է, թե որ դեպքերում կարելի է բողոքարկել ապօրինի որոշումները: