Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի խորհրդական Մանուկ Սիմոնյանը անհետ կորել է. այս տեղեկությունը Իրավաբան.net-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ոստիկանությունից հայտնեցին, որ նրա անհետ կորչելու վերաբերյալ հաղորդումը ստացել են հուլիսի 23-ին: Ձեռնարկվում են միջոցներ՝ Մանուկ Սիմոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: