Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է:
Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը: Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում: Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե իհարկե հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են:
Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացնում են ԱՄՆ դեսպանատնից: