Արևային էներգիայով սնուցվող երկու կանգառ՝ Երևանում

Երևանում բացվել են արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառները: Արևային վահանակները հանրային տրանսպորտի երկու կանգառներում տեղադրվել են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախաձեռնությամբ՝ երկրում վերականգնվող էներգիայի օգտագործումը խթանելու համար:

Կանգառները գտնվում են Մոսկովյան և Բաղրամյան փողոցներում և թույլ են տալիս մայրաքաղաքի բնակիչներին և այցելուներին՝ անվճար լիցքավորելու բջջային հեռախոսները և թվային այլ սարքավորումներն արևային էներգիայով:

Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին փորձարկեց արևային էներգիայով սնուցվող հանրային տրանսպորտի առաջին կանգառը 2017թ-ի «Եվրոպական միության էներգաարդյունավետության օրեր Հայաստանում» խորագրով միջոցառումների շրջանակում:

Յուրաքանչյուր կանգառ կարող է ամբողջովին լիցքավորել օրական 24 հեռախոս: Մեկ հեռախոսը լիցքավորելու համար անհրաժեշտ է 5 Վտ հզորությամբ էլեկտրական հոսանք:  Լիցքավորման տևողությունը կախված է հեռախոսի և այլ սարքավորումների ապրանքանիշից և տեխնիկական տվյալներից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել