Նաիրի Սահակյանը ԱԺ պատգամավորի մանդատը ստանձնել է մայիսի 18-ին: Ծնվել է 1969 թ. հուլիսի 28-ին
Արագածոտնի մարզի Դիան գյուղում:
1976-1983թթ. սովորել է Դիանի հիմնական դպրոցում:
1983-1987թթ. սովորել է Երևանի Մարշալ Բաբաջանյանի անվան հատուկ զինվորական դպրոցում:
1987-1989թթ. սովորել է Կազանի հրթիռային բարձրագույն զինվորական ուսումնարանում:
1990-1994թթ. ՌԴ-ի Յակուտսկ, 2001-2005թթ. Մոսկվա քաղաքներում զբաղվել է գործարարությամբ:
2005-2009թ. սովորել է Գյումրիի «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժնում:
2007թ. հիմնել է «Հայդուկ» ազգային հասարակական կազմակերպությունը:
2006թ. ստեղծել է «Ես և Նա» ՍՊԸ-ն, որը զբաղվում է հանրային սննդի սպասարկմամբ և շինարարությամբ:
Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ, երկու տղա և մեկ թոռ:
Պաշտոնը ստանձնելու պահին նա հայտարարագրել է.
- 25 հատ հողամաս,
- բնակարան՝ բազմաբնակարան շենքում,
- առանձնատուն,
- արտադրական նշանակության շինություն,
- 2 հատ հասարակական նշանակության շինություն,
- 1 հատ դեռևս չսեփականաշնորհված շինություն,
- MAZ 5205 բեռնատար մեքենա,
- INFINITI QX 56 մարդատար մեքենա,
- NISSAN ARMADA 5.6 մարդատար մեքենա,
- VAZ 21063 մարդատար մեքենա
Պաշտոնը ստանձնելու պահին նա եկամուտ է ունեցել աշխատավարձից՝ 60 հազար դրամ և վարձակալության դիմաց ստացված վճարից՝ 3,3 միլիոն դրամ:
Աստղիկ Կարապետյան