Վարչապետի ավագ օգնական Արամ Վարդևանյանի կենսագրությունը

ՀՀ վարչապետի օգնական Արամ Վարդևանյանն ազատվել է նրա օգնականի պաշտոնից և նշանակվել որպես ավագ օգնական: Վարդևանյանը ծնվել է Երևանում՝ 1989 թ.-ի 1 նոյեմբերի 1-ին:

Կրթություն
2005-2011թթ.-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան, մասնագիտությունը՝ իրավագիտություն
2011-2014թթ.-Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան` ասպիրանտ
2011-2013թթ.-Հայաստանի ամերիկյան համալսարան

Աշխատանքային գործունեություն
2011-2014թթ.-ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ` քրեադատավարական իրավունքների վարչության մասնագետ, իրավական վերլուծության վարչության առաջատար մասնագետ, վարչության պետի ժ/պ, վարչության պետ, ՀՀ Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչ
2014թ.-ից՝ Հայաստանի ամերիկյան համալսարան` դասախոս
2014թ.-ից՝Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարան` քրեական իրավունքի և քրեական դատավարության իրավունքի ամբիոնի և սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2015թ.-ից՝ ՀՀ արդարադատության ակադեմիա` դասախոս
2014-2016թթ.-ՀՀ Սահմանադրական դատարան` նախագահի խորհրդական
2016թ. սեպտմեբերի 29-ից՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնական:

Այլ տվյալներ
Զինապարտ է: Իրավաբանական գիտությունների թեկնածու է:

Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի մեկ երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել