Ամերիկացի ուսուցչուհի Էրին ՄաքԱլիֆը ձերբակալվել է այն բանից հետո, երբ պարզվել է, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել աշակերտների և գործընկերների հետ: 25-ամյա ուսուցչուհին քնել է 3 տղաների հետ, որոնցից 2-ը 17 տարեկան, մեկը՝ 16: Ըստ Daily Mail-ի՝ նման տեղեկատվություն է տրամադրել տեղական ոստիկանությունը:
Հարղորդվում է, որ հետաքննությունը սկսվել է դպրոցի ադմինիաստրացիայի հաղորդման հիման վրա:
ՄաքԱլիֆին մեղադրանք են առաջադրել երեք դրվագներով՝ աշակերտների հետ սեքսուալ հարաբերություններ ունենալու, ինչպես նաև մեկ այլ անչափահասի հետ նման կապի մեջ մտնելու համար:
Էրինը Հյուսիսային Քարոլինայում է աշխատել, նշվում է, որ երիտասարդ ուսուցչուհին «պարբերաբար աջակցել է աշակերտներին դասերից հետո, որպեսզի նրանք խորացնեն սեփական հմտություններն ու գիտելիքները»:
Նա դատարանի առջև կկանգնի երկուշաբթի օրը: