ԻՀԱ Կապանի գրասենյակն անվճար իրավաբանական խորհրդատվություն է տրամադրել քաղաքացիներին

Այսօր հունիսի 1-ին՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված  համաքաղաքային միջոցառումներին, անվճար իրավաբանական խորդրատվության տրամադրման յուրօրինակ ակցիայով միացավ նաև «Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) Կապանի գրասենյակը:

Առանձնացված Երիտասարդական տարածքի մուտքի մոտ տեղադրվեցին  ԻՀԱ-ի կողմից իրականացվող  ծրագրերի և խորհրդատվության տրամադրման վերաբերյալ գրառմամբ  պաստառներ, որոնց միջոցով հնարավոր դարձավ տեղում, կազմակերպության անդամների կողմից քաղաքացիներին տրամադրել անվճար իրավաբանական խորհրդատվություն:

Առավոտյան ժամը 11:00-ից մեկնարկած համաքաղաքային միջոցառումների նախաձեռնությունը Կապանի համայնքապետարանինն էր, և նպատակ էր հետապնդում միջոցառմանը ներգրավել նաև տեղական ՔՀԿ-ներին:

«Իրավաբանների հայկական ասոցացիա» ՀԿ-ի (ԻՀԱ) Կապանի գրասենյակ

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել