Սերժ Սարգսյանի հրամանագրով երեկ ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ զինվորական դատախազ է նշանակվել Վահե Հարությունյանը: Ձեզ ենք ներկայացնում նրա կենսագրությունը.
Ծնվել է 1971թ.-ի հունիսի 28-ին Երևանում:
Կրթություն
1989-1994թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
Մասնագիտական գործունեություն
2017թ. մարտի 23-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինվորական դատախազ, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ
07.11.2016թ.-23.03.2017թթ ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ /արդարադատության առաջին դասի խորհրդական
04.07.2015-05.11.2016թթ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ
13.02.2015-04.07.2015թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին վարչության պետի տեղակալ, ինքը և 1-ին բաժնի պետ
31.12.2013-13.02.2015թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 1-ին /կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ վարչության 1-ին /պետական ծառայության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման/ բաժնի պետ
28.12.2013-31.12.2013թթ. ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի պետ
25.07.2012-05.09.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազ
30.11.2007-25.07.2012թթ. Երևանի կայազորի զինվորական դատախազի տեղակալ
11.01.2007-30.11.2007թթ. ՀՀ գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության դատախազ
12.01.1999-11.01.2007թթ. Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների դատախազության ավագ քննիչ
11.07.1997-12.01.1999թթ. Մյասնիկյանի շրջանի դատախազության քննիչ
1994-1996թթ. Ծառայել է ՀՀ զինված ուժերում
Արդարադատության I դասի խորհրդական է,
Ամուսնացած է, ունի երեք որդի: