Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության համար

Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար: Այդ իսկ պատճառով այսօր կառավարության նիստին հաստատվեց համապատասխան նախագիծ, որը ներկայացրել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նախարարը մանրամասնեց, որ նախատեսում են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ապահովել բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիների դաստիարակությունը:

Ըստ նախագծի՝ իրավունքի ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթության նախատեսումն ու զարգացումը կնպաստի պետական համակարգի առանձին մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Արդեն իսկ, բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտում բարեփոխումները կապահովվի՝

  1. Որակյալ իրավաբանական կրթության ապահովում և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստում,
  2. Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործում և գիտական ներուժի լիարժեք օգտագործում,
  3. Իրավաբանական կրթության միջազգայնացման, միջազգային չափորոշիչներին դրա համապատասխանության ապահովում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել