Կառավարությունը հետապնդում է փաստաբանին

Հայիթիի հայտնի փաստաբան Մարիո Ժոզեֆը պնդում է, որ ինքն ու իր կազմակերպությունը կառավարության կողմից հետապնդվում են, այն պատճառով, որ իրենց կողմից իրականացվող աշխատանքը հակասում է կառավարության վարած քաղաքականությանը։
Նա հիշատակել է ինչպես այս, այնպես էլ անցյալ տարվա ընթացքում ստացված սպառնալիքներով լի հեռախոսազանգերի, ինչպես նաև հետապնդման և ահաբեկման այլ փորձերի մասին, տեղեկացնում է Global Legal Post-ը` հղում կատարելով «Washington Post» ամսագրին: Պրն Ժոզեֆը զբաղվել է քաղաքական հանցագործությունների հետ առնչվող տարբեր գործերով, ներառյալ նախկին դիկտատոր Ժան Կլոդ Դյուվալիեի գործը, որը 25 տարվա աքսորից հետո վերադարձել է Հայիթի, իսկ այժմ մեղադրվում է կոռուպցիայի մեջ:
Մարդու իրավունքների հայտնի պաշտպան պրն Ժոզեֆը, Կալիֆորնիայի համալսարանում կայացած միջոցառման ժամանակ խոսել է Հայիթիում վերջերս բռնկված խոլերայի համաճարակի մասին: Ըստ համալսարանի հաշվետվության, որը հրատարակվել է «The Daily Nexus» ամսագրում` պրն Ժոզեֆը համաճարակի բռնկման մեջ մեղադրում է ՄԱԿ-ի զինված ուժերին, պնդելով, որ նրանք են համաճարակը Հայիթի բերել: Նա նաև նշել է, որ պատերազմի բացակայության պարագայում ՄԱԿ-ի զինված ուժերի Հայիթիում գտնվելը ոչ մի իրավական հիմք չունի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել