Ինչու˚ են սպանում սերիական մարդասպանները

«Սերիական մարդասպան» տերմինը առաջացել է 1976թ., առաջին անգամ գործածվել է` բնութագրելու համար Թեդ Բադիի անհատականությունը:
Այս տերմինը առավել լայն կիրառություն ստացավ Դևիդ Բերկովիցի դատավարությունից հետո:
1977թ. առ այսօր Բերկովիցը կրում է ցմահ ազատազրկում պատիժը: Բերկովիցը պնդում էր, որ նա կատարել է սպանությունները Սատանայի պատվերով, ով մտել էր հարևանի շան մեջ: Հետագայում նա խոստովանում է, որ կարճ ժամանակով եղել է սատանիստական խմբակցության անդամ:
Իսկ որ դեպքում է, որ մարդասպանը որակվում է որպես սերիական:
«ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` սպանությունը ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելն է: Հիմնականում սպանությունների կատարվում են անձնական շարժառիթներով: Ի տարբերության սովորական մարդասպանների` սերիական մարդասպանները հիմնականում սպանում են անծանոթ և իրենց հետ որևէ կապ չունեցող մարդկանc` ղեկավարվելով ամենատարբեր և անհավանական շարժառիթներով»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս խոսքով` սերիական մարդասպաններին, ըստ մոտիվացիայի, պայմանականորեն կարելի է դասակարգել հետևյալ տեսակների`
§ «Իշխանատենչ» – նշված խմբին պատկանող մարդասպանների սպանելու հիմնական շարժառիթը սեփական «ես»-ի առավելությունն ու ուժն ընդգծելն է. հիմնականում սպանում են անպաշտպան մարդկանց` ցանկանալով ազատվել թերարժեքության բարդույթից: Իշխանատենչ սերիական մարդասպաններից են Բոբ Բերդելլան և Դևիդ Բերկովիցը:
§ «Սենսուալիստներ» – այս տեսակի սերիական մարդասպանները սպանում են սեռական բավարարվածություն ստանալու համար: Որպես օրինակ կարելի է նշել Ջեֆֆրի Դամերին, Ջոն Ուեյն Գեյսիին, Անդրեյ Չիկատիլոյին և այլն:
§ «Ֆանտազիորներ» —նշված խմբին պատկանող սերիական մարդասպանները հիմնականում տառապում են շիզոֆրենիայով կամ այլ հոգեկան հիվանդությամբ: Նրանց թվում է, թե սպանելով այս կամ այն մարդուն, կանխում են ինչ-որ սարսափելի աղետ: Դասական օրինակ է շիզոֆրենիկ Հերբերտ Մալլին, որը Կալիֆորնիա նահանգում սպանել է 13 մարդու` իբրև թե կանխելու համար երկրաշարժը: Ըստ մարդասպանի հայտնած տեղեկությունների` այդպես են նրան հրամայել այն «ձայները», որոնք ինքը պարբերաբար լսում է:
§ «Միսսիոներներ» — նշված տիպի սերիական մարդասպանները իրենց համարում են «դատավորներ» և «հատուկ առաքելություն կատարողներ», որոնց նպատակն է «մաքրել» հասարակությունը աղբից: Հիմնականում սպանում են անբարոյական կանանց, այլ ռասայական խմբի պատկանող մարդկանց և այլն: Որպես օրինակ կարելի է նշել Ջոզեֆ Պոլ Ֆրանկլինին:
§ «Մարդակերներ(Каннибал)» — նշված խմբին պատկանող սերիական մարդասպանները սպանում են զոհին` վերջինիս մարմինը ուտելու նպատակով: Որպես օրինակ կարելի է նշել Ալեկսանդր Սպեսիվցևին, Նիկոլայ Ջումագալիևին:
Պետք է նկատի ունենալ, որ հնարավոր չէ այս կամ այն սերիական մարդասպանին միանշանակ դասել այս կամ այն խմբին: Հիմնականում սերիական մարդասպանները ունենում են մի քանի մոտիվ միաժամանակ:

Ի դեպ, սերիական մարդասպանների մեջ մեծ թիվ են կազմում նաև կանաք, որոնք հիմնականում որպես զենք օգտագործում են թույնը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել