Հիմք ընդունելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները և միջազգային առաջադեմ փորձի ուսումնասիրությունները՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել և Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նոյեմբերի 18-ի նիստի ընթացքում հավանության է արժանացել ապօրինի հարստացումը քրեականացնող «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ գերատեսչությունը կառավարություն էր բերել նոր նախագիծ, որով առաջարկվում է լրացում կատարել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ապօրինի հարստանալը հանցակազմի քննչական ենթակայությունը` հանցակազմի քննությունը վերապահելով Հատուկ քննչական ծառայությանը:
Նախագիծը կառավարությունը հաստատեց, նախարարի տեղակալ Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այն ՀՀ ազգային ժողով կներկայացվի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հետ համատեղ՝ մեկ ընդհանուր փաթեթում:
Իրավաբան.net