Ոչ` սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին

«Միացեք մեզ` ասելով ոչ սեռով պայմանավորված հղիությունների ընդհատմանը» ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նույնպես միացել է գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը համաշխարհային արշավին: Տեղեկանում ենք նախարարությունից:

Ըստ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի՝ միջինացված տվյալներով Հայաստանը պոտենցիալ կերպով տարեկան կորցնում է մոտ 1400 ապագա մայր:

Գենդերային բռնության դեմ 16-օրյա քարոզարշավը համաշխարհային արշավ է, որն անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25 –ից (Կանանց նկատմամբ բռնության վերացման համաշխարհային օր) մինչև դեկտեմբերի 10-ը (Մարդու իրավունքների պաշտպանության օր):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել