Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի և արտադրող ընկերության գրությունների հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր են ճանաչվել հետևյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում`
- «Ակրիդերմ Գենտա, բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ), նրբաքսուք, 0,64մգ/գ+1մգ/գ, 15գ, 30գ ալյումինե պարկուճ»
- «Ակրիդերմ ԳԿ, բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), գենտամիցին (գենտամիցինի սուլֆատ), կլոտրիմազոլ, նրբաքսուք, 0,4մգ/գ+1մգ/գ+10մգ/գ, 15գ ալյումինե պարկուճում»
- «Ակրիդերմ ՍԿ, բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), սալիցիլաթթու, քսուք, 0,64մգ/գ+30մգ/գ, 15գ, 30գ ալյումինե պարկուճ»
- «Ակրիդերմ, բետամեթազոն (բետամեթազոնի դիպրոպիոնատ), նրբաքսուք, 0,5մգ/գ, 15գ, 30գ ալյումինե պարկուճ»
- «Բիստրումգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 30գ, 50գ, 100գ ալյումինե պարկուճ», «Դեքսամեթազոն, դեքսամեթազոն, դեղահատեր, 0,5մգ, բլիստերում (50/5×10/)»
- «Կլինդացին, կլինդամիցին (կլինդամիցինի ֆոսֆատ), նրբաքսուք հեշտոցային, 20մգ/մլ, 20գ ալյումինե պարկուճ և ներդրուկներ (3)»
- «Մերկազոլիլ, թիամազոլ, դեղահատեր, 5մգ, բլիստերում (50/5×10/)»
- «Միկոզորալ, կետոկոնազոլ, օճառահեղուկ, 20մգ/գ, 60գ պլաստիկե շշիկ»,
- «Պրեդնիզոլոն, պրեդնիզոլոն, դեղահատեր, 5մգ, բլիստերում(100/10×10/)»
- «Ինսիվո, տելապրեվիր, դեղահատեր թաղանթապատ, 375մգ, պլաստիկե տարայում (42)»
- «Կարդուրա ԻքսԷլ, դօքսազոսին (դօքսազոսինի մեզիլատ), դեղահատեր կարգավորվող ձերբազատմամբ, 4մգ, բլիստերում (28/2×14/)»:
Նշենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա:
Իրավաբան․net