ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյան պայքարելու է ստվերի դեմ, արդյունքները ապագայում տեսանելի կլինի: Այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պարոն Հարությունյանը: Նա փոխանցեց, որ ստվերի բացահայտման համար երկար ժամանակ պետք չէ. «Կարճ ժամանակ հետո, գույքագրելուց հետո, պետք է դրա դեմ պայքարենք: Տարբեր ձևեր կան պայքարի, միակ հանգամանքը՝ պետք է պայքարել»,- նշեց պարոն Հարությունյանը:
Անդրադառնալով կադրային փոփոխություններին՝ նա ասաց, թե այն մարդիկ ովքեր իր կողմից դրված խնդիրները չեն կարողանալու կատարել, միանշանակ լքվելու են. «Այսօր խաղի կանոն է փոխվել ու այդ խաղի կանոնը ես եմ ֆիքսում»,- ասաց պարոն հարությունյանը:
ՊԵԿ նախագահը նաև փոխանցեց, որ ինքը բիզնես ունեցել է, իսկ իր ընտանիքը ներկայումս ունի, հարցին, թե արդյոք հովանավորչություն չի լինի, կարճ պատասխանեց՝ ոչ: Պարոն Հարությունյանը հավելեց, որ ինքը 25 տարի գործարար է եղել: