Ի ˚նչ է ազդագիրը

Ազդագիր է համարվում թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) թույլտվությունը կարգավորվող շուկայում առևտրին:
Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը գրավոր կամ բանավոր կերպով հրապարակվել է գովազդային կամ այլ նպատակներով, չպետք է լինի սխալ կամ ապակողմնորոշիչ և պետք է պարունակի այնպիսի տեղեկատվություն, որը ներառված է ազդագրում:
Հրապարակային առաջարկը կարող է գովազդվել միայն այն դեպքում, երբ ազդագիրը հրապարակելուց անմիջապես հետո, սակայն ոչ ուշ, քան ազդագրի հրապարակմանը հաջորդող առաջին աշխատանքային օրը, տեղաբաշխողը հրապարակել է հայտարարություն հրապարակային առաջարկի վերաբերյալ` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով և բովանդակությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքի համաձայն` ազդագրի հրապարակում չի պահանջվում:
Հրապարակային առաջարկի գովազդը պետք է պարունակի տեղեկություններ ազդագրի հրապարակման և ձեռքբերման վայրերի մասին: Հրապարակային առաջարկին վերաբերող ցանկացած գովազդային նյութ պետք է համապատասխանի օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջներին:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել