Ի՞նչ է հանդիպական պարտավորությունը

Սովորաբար պարտավորության ուժով մեկ անձը պարտավորվում է ի օգուտ մեկ այլ անձի կատարել որոշակի գործողությու կամ ձեռնպահ մնալ նման գործողություն կատարելուց:
Սա պարտավորության դասական օրինակն է: Այս դեպքում կողմերից մեկն ունի միայն իրավունքներ, իսկ մյուս կողմը` պարտավորություններ:
Սակայն գոյություն ունի պարտավորության մի տեսակ, որն օրենքն անվանում է հանդիպական:
«Հանդիպական է ճանաչվում կողմերից մեկի պարտավորության կատարումը, որը պայմանագրին համապատասխան, պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Վերջինիս փոխանցմամբ` այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, պարտավոր կողմի` պայմանագրով պայմանավորված պարտավորությունը սահմանված ժամկետում չկատարելու մասին ակնհայտորեն վկայող հանգամանքների առկայության դեպքում, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց և պահանջել հատուցելու վնասները:
Եթե պայմանագրով պայմանավորված պարտավորությունը կատարվել է ոչ լրիվ ծավալով, այն կողմը, որի վրա դրված է հանդիպական կատարումը, իրավունք ունի կասեցնել իր պարտավորության կատարումը կամ հրաժարվել այն կատարելուց` մյուս կողմի պարտավորության չկատարված մասին համապատասխան չափով:
Եթե հանդիպական պարտավորությունը կատարվել է, չնայած, որ մյուս կողմը չի կատարել պայմանագրով պայմանավորված իր պարտավորությունը, ապա վերջինս պարտավոր է կատարել այն:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել