«Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունն իր 2011 թ. փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակաուղղված են ոլորտի արդյունավետության բարձրացմանը, գործընթացների թափանցիկության ապահովմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։ Հայտնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Հիմք ընդունելով այդ որոշումը, գործադիրը հաստատել է «Պետություն-մասնավոր գործընկերության» (ՊՄԳ) ծրագրի գնահատման և հաստատման կարգը։ Փաստաթղթով սահմանվում են նախքան գնումների գործընթացն սկսելը ՊՄԳ ծրագրի և գնումների գործընթացի իրականացմամբ մասնավոր գործընկերոջ ընտրությունից հետո ՊՄԳ ծրագրի գնահատման ու հաստատման կարգը և չափանիշները։ Որոշման նպատակն է բարենպաստ իրավական դաշտ ստեղծել ՊՄԳ-ների համար` պետություն-մասնավոր համագործակցությունը որակական ավելի բարձր փուլ տեղափոխելու, այդ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու և ՊՄԳ-ների ամբողջ ներուժը օգտագործելու միջոցով։
Նիստում հատուկ անդրադարձ է եղել գնումների բնագավառում բացահայտված թերություններին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի պահանջով դրանց վերաբերյալ պարզաբանում են տվել ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ քաղաքաշինության նախարարը:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել